Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարգին Հայկոն ու «Կենտրոն» TV-ի Պետրոսը իրենց մեքենաներով անվճար սպասարկում էին քաղաքացիներին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 22,2013 16:08
PrevPhoto
NextPhoto

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան ակտիվիստների կողմից շարունակվում է: Նրանք շրջում են կանգառից-կանգառ, թռուցիկներ բաժանում հասարակական տրանսպորտից օգտվողներին ու հորդորում չվճարել 150 դրամ:

Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը) եւս շարունակում է իր անձնական ավտոմեքենայով անվճար տեղափոխել քաղաքացիներին: Այսօր Հայկոյի երթուղին Օպերա-Մասիվ գիծն էր:

Ի դեպ, այս ակցիային էին միացել նաեւ նրա ընկերները՝ 10-ից ավելի ավտոմեքենաներ կոնսերվատորիայի մոտից շարժվեցին դեպի օպերա, որտեղից էլ տարբեր ուղղություններով շարունակելու էին տեղափոխել քաղաքացիներին՝ հորդորելով չվճարել 150 դրամ:

«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային էր այսօր միացել նաեւ  «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, որը նույնպես իր անձնական ավտոմեքենան օգտագործում էր քաղաքացիներին սպասարկելու համար ու ասաց, որ այնքան ժամանակ կոգնի, ինչքան որ կկարողանա:

Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ Ձեզ չե՞ն փորձել խանգարել, ճնշումներ չե՞ն եղել, Հայկոն ասաց. «Յուրաքանչյուր հայ մարդ, ով իրեն հայ կամ հայաստանցի է համարում, նա ով կարող է ասել, որ լավ բան չես անում մարդկանց անվճար տուն տեղափոխելով, ուրեմն նա հայ, կամ հայաստանցի կոչվելու իրավունք չունի»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031