Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը բացահայտումներ է անում. «2.5 մլրդ դոլար տարեկան չի մտնում բյուջե, թալանվում է»

Հուլիս 22,2013 15:38

ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը վերլուծելու է, թե  ինչքան ֆինանսական միջոց պետք է մտներ պետական բյուջե, որը չի մտնում հենց այն պատճառով, որ այդ գումարներն, ըստ էության, թալանվում են՝ մինչեւ պետական բյուջե մտնելը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ «Ինչքանով հետաքրքիր էին Վերահսկիչ պալատի բացահայտումները, թե ինչպես է թալանվում պետական բյուջեն, մեր գնահատականով՝ մի քանի անգամ ավելի շատ թալանվում է՝ մինչեւ պետբյուջե մտնելը: Մենք գնահատական ունենք, որը նախնական է, բայց հիմա աշխատում ենք, որ ավելի լուրջ հիմնավորումներ ստանանք եւ ավելի ճշգրիտ գնահատական տանք: Բայց մոտավորապես 2.5 մլրդ դոլար տարեկան ուղղակի չի մտնում բյուջե, թալանվում է՝ մինչեւ բյուջե  մտնելը: Հիմա պատկերացրեք, որ այդ գումարներն օգտագործվեին՝ այլընտրանքային էներգետիկա ունենալու համար, տրվեին Երեւանի բյուջեին, որը թույլ կտար այս տրանսպորտային հարցերը կարգավորել: Բոլոր այս խնդիրները շատ հանգիստ կարելի էր կարգավորել, բայց 10 տարի զբաղվել են ուղղակի աննախադեպ չափերի հասնող թալանով, ուստի  այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Մեր հարցին՝ կա՞ նախնական գնահատական, թե որ ոլորտներում է առավել մեծ չափերի հասնում թալանը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դժվար է այդպես ասել, բայց հիմնականում դա կապված է այն ոլորտների հետ, որտեղ կան ապօրինի արտոնություններ, մաքսային, հարկային, մենաշնորհային..այդ ոլորտների հետ է կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031