Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Տրանսպորտի գների իջեցման մասին մոռացեք»

Հուլիս 22,2013 15:34

«Գները գնալով պետք է բարձրանան, որովհետև աճում է կյանքի արժեքը: Եթե մենք նավթը, գազը, բենզինը գնում ենք միջազգային գներով, ապա տրանսպորտի գները պետք է լինեն միջազգայինին համապատասխան՝ ուրիշ տարբերակ չկա»,-փաստում է «Սոցիոմետր » անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: 
Այսօր` հուլիսի 22-ին, «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսը խոսեց տրանսպորտի թանկացումների, և առաջ եկած խնդիրների մասին:
Ասաց, որ հարվածի տակ են սոցիալապես անապահովները: Խնդիրը ոչ թե տրանսպորտի գնի մեջ է, այլ աշխատավարձերն են ցածր. «Մեր միջին աշխատավարձը 100.000 դրամ է: Ամենացածրը `60.000 դրամ, ստանում են սպասարկման ոլորտի աշխատողները` առևտրականները, հավաքարարները և այլն: Ամենաշատը վարձատրվում է բանկում աշխատողը, միջինը` 300.000 դրամ: Պարզ է՝ 60.000 դրամ աշխատավարձ ստացողը ասմական տրանսպորտին տալիս է 7500 դրամ, այն էլ մեկ հոգու համար, որը կազմում է եկամուտի 20%, իսկ կոմունալ ծախսե՞րը,-ասում է Ա.Ադիբեկյանը:
Երևանի տվյալներով, միկրոավտոբուսներով օգտվողների թիվը 44 % է, 20% քաղաքային ավտոբուսներով, տաքսիներից և սեփական մեքենաներով օգտվում են 12.5%, 8% մետրո է նստում , 2 % տրոլեյբուս, 1% ծառայողական մեքենա. «Փաստորեն դուրս է գալիս ամենամեծ ցուցանիշը քաղաքային տրանսպորտից օգտվողներն են»:
Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ տրանսպորտի համակարգը պետք է թափանցիկ լինի, որպեսզի մենք հասկանանք ինչպես են վերաբաշխվում գումարները`գծի տիրոջ, վարորդի, մեքենայի սպասարկման , հարկերի և այլն. «Երևանցիների մոտ հրատապ խնդիրների մեջ տրանսպորտը 8-10-րդ տեղն է զբաղեցնում: Եթե Երևանում տրանսպորտը առավոտյան լիներ 100 դրամ, կեսօրին 150 դրամ , երեկոյան 200 դրամ , ես ծափ կտայի, սա ճկուն քաղաքականություն է, որի կողմնակիցը ես եմ»:
Խնդիրի լուծումը սոցիոլոգը տեսնում է այսպես. «Սոցիալական աջակցության վարչությունը (Փարոս) գները պետք է բարձրացնի օրական 3000 դրամով: Սակագինը պետք է դարձնել ճկուն: Հնարավոր է , որ ուսանողական տոմսերով երթևեկությունը լինի անվճար»: Իսն գների իջեցման մասին բանախոսը խորհուրդ է տալիս մոռանալ, փոխարենը հորդորում է պայքարել աշխատավարձերի բարձրացման համար :

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031