Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը եւ սիրիահայ մանկավարժները կհամագործակցեն

Հուլիս 22,2013 15:11

ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ սկսել է ուսումնասիրել սիրիահայ համայնքի լեզվական վիճակը: Ինստիտուտի արևմտահայերենի նորաբաց բաժինը նպատակ ունի դիտարկել արևմտահայերենի գործառության յուրահատկություններն արտերկրի հայկական տարբեր համայնքներում, վեր հանել լեզվի զարգացման միտումները, նպաստել արևմտահայերենի կանոնարկմանը, պահպանմանն ու զարգացմանը:

Հուլիսի 19–ին Լեզվի ինստիտուտում սիրիահայ մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ մանկավարժները կաջակցեն Լեզվի ինստիտուտին արդի արևմտահայերենի ուսումնասիրության հարցում, իսկ ինստիտուտը մանկավարժներին կցուցաբերի գիտամեթոդական և լեզվական հարցերին առնչվող տարաբնույթ օժանդակություն:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031