Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ նմուշները՝ նստարանների վրա

Հուլիս 22,2013 14:54

Կապանի Երկրագիտական թանգարանը նախկինում տեղակայված է եղել ներքնահարկում, ինչի պատճառով բազմաթիվ նյութեր են վնասվել, այդ թվում՝ գորգեր, փայտե նյութեր: Aravot.am-ի հետ զրույցում Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նշեց, որ ունեն շարքից դուրս եկած նյութերի ցուցակներ: Այժմ, թանգարանը բարվոք պայմաններով տարածքում է, զբաղեցնում է շենքի երկու հարկ եւ կողքի օժանդակ կառույցը: «Հարուստ կերամիկա ունենք, բրոնզեդարյան հրաշալի մշակույթ, ինչը ցավոք չի ցուցադրվում՝ ուղղակի ցուցափեղկեր չկան» ,-ասում է մեր տնօրենը:

Ի դեպ, թանգարանի ինքնատիպ ցուցանմուշները ցուցադրվում են աշակերտական նստարանների վրա:

Անցյալ տարի, երբ ՀՀ նախագահն այցելել է Երկրագիտական թանգարան, տնօրենը հայտնել է այդ խնդրի մասին, ու այժմ կառավարությունը 7 մլն դրամ է հատկացրել: «Կարծում եմ, դա իրականություն կդառնա, հավանաբար սեպտեմբերին գումարը կտրամադրվի մեզ, եւ այդ միջոցները կօգտագործվեն, նախևառաջ երկրորդ հարկում մեր հնագիտական սրահը բացելու ու մեր հատկապես բրոնզեդարյան եզակի մշակույթը ներկայացնելու համար» -հույս ունի տնօրենը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031