Ինչպես հայտնի է, երեկ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա էր մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինս մեկնել էր Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության հարցերով:
Այսօր արդեն Կարեն Անդրեասյանը մի շարք հանդիպումներ պետք է ունենար, ենթադրվում էր, որ նա կտեսակցի նաեւ Հրաչյա Հարությունյանին:
Կարեն Անդրեասյանը վաղը լուսադեմին արդեն վերադառնալու է Հայաստան, իսկ 16-ին կհանդիպի լրագրողների հետ եւ մանրամասներ կներկայացնի իր այցելության ու հանդիպումների մասին:
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից Aravot.am-ը փորձեց ճշտել թե մասնավորաբար ի՞նչ հանդիպումներ է ունեցել Կարեն Անդրեասյանը, ի՞նչ արդյունքներով է վերադառնում Հայաստան, հաջողե՞լ է տեսակցել Հրաչյա Հարությունյանի հետ: Գրասենյակում մեր հարցումներին ի պատասխան ասացին, որ որեւէ մանրամասների չեն տիրապետում եւ, որ վաղը պաշտպանն ինքն ամեն ինչի վրա լույս կսփռի: Փորձեցինք Հրաչյա Հարությունյանի դստերից տեղեկանալ՝ տեղյա՞կ է Կարեն Անդրեասյանի հանդիպումներից:
Կարդացեք նաև
Մեր հեռախոսազանգերն առայժմ անպատասխան մնացին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ