Արդեն երկրորդ օրն է՝ Երեւանի ներքաղաքային տրանսպորտը թանկացել է` ավտոբուսներն ու միկրոավտոբուսները` 50, տրոլեյբուսը` 100 տոկոսով: Արդեն երկրորդ օրն է հասարակական ակտիվիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում ընդդեմ այդ թանկացման, եղել են կոշտ եւ բարձր տոնով խոսակցություններ նրանց եւ չներկայացած եւ ակտիվիստին խանգարող մարդկանց միջեւ:
Իսկ ահա Երեւան-Աբովյան մոտ 10 կմ երկարությամբ երթուղում արդեն որերորդ տարին աշխատում են ուղեւորի համար անվճար (ընդգծում եմ` ուղեւորի համար անվճար) ավտոբուսներ: Հովանավորը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ու որքան էլ ասեն-պնդեն-հավատացնեն, որ Գագիկ Ծառուկյանը դա արել է «ինադու», որ «խփի» իր երբեմնի մտերիմ Արթուր Հարությունյանի (առավել հայտնի է Պալաչ մականունով) «Կինգ դելյուքս» ընկերության գործին, որը Երեւան-Աբովյան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներ է իրականացնում 200 դրամով, ակնհայտ է, որ կարիքավորին մատչելի փոխադրումն է հուզում, ոչ թե տարատեսակ «գզվռտոցները»: Ակնհայտ է, որ Երեւան-Աբովյան մոտ 10 կմ երկարությամբ երթուղում ուղեւորի համար անվճար ավտոբուսներ աշխատում են:
Արթուր Հարությունյանի «Կինգ դելյուքս» ընկերությունը նոր ավտոբուսներ է ներկրել եւ նախկին միջին տարողության «Բոգդանի» փոխարեն հիմա նույն գնով (ընդգծում եմ` նույն գնով) Երեւան-Աբովյան, Աբովյան-Երեւան ուղեւորափոխադրումներ են իրականացնում օդորակիչներով մեծ տարողության ավտոբուսներ:
Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ ուղեվարձի թանկացումը պարտադրված որոշում է` գազը թանկացել է, քսայուղերը թանկացել են պահեստամասերը թանկացել են…
Կարդացեք նաև
Հարցեր Երեւանի ուղեւորափոխադրումների գինը 50 եւ 100 տոկոս թանկացրած քաղաքապետարանին:
Էդ ո՞նց եղավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատգամավոր Գալուստը Սահակյանի կամ այլ պատգամավորի սեփականություն գծում ամեն ինչ թանկացավ, իսկ Արթուր Հարությունյանի գծում` ոչ:
Էդ ո՞նց եղավ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է 200 դրամ ուղեւարձով գծում ուղեւորի համար անվճար ավտոբուսներ «աշխատեցնել»: Գագիկ Ծառուկյանը ավելի մե՞ծ հնարավորություններ ունի, քան Երեւանի ողջ քաղաքապետարանը` իր վարչահրամայական գերհզոր ապարատով: Այնքան մեծ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ամեն ուղեւորի համար 200 դրամ վճարել, իսկ Երեւանի քաղաքապետը չի կարող դրանից չորս (ընդգծում եմ` չորս) անգամ փոքր գումար վճարե՞լ:
Եվ վերջապես` ո՞ւմ հետ պիտի սկսի լեզու չգտնել Երեւանի քաղաքապետարանը, որ ուղեւարձը չթանկանա: Հնարավոր չէ՞, առանց դրա թանկացումներ չանել` անգամ ժողովրդին օգուտ թանկացումներ:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Է ում ես ասում: Մի երկու հարց էլ ես տամ.
Հնարավոր չի որ քաղաքապետը գծի տեր չլինի:
Հնարավոր չի որ Գալուստ Սահակյանը գծատեր չլինի:
Լավ վերչապես հնարավոր չի քաղաքապետին իր պաշտոնից զրկեն գիծ ունենալու համար, Գալուստին էլ մանդատից:
Ընդդիմադիրներից մեկն ասում էր` Հնարավոր է…
Հնարավոր է… Ասում են գեղեցիկն ու բարին կփրկեին աշխարհը, եթե մարդկային լկտիությունը Աստվածներից հզոր չլիներ…..
Շնորհակալություն արձագանքի համար:
Հոդվածում անընդհատ ակնարկ է արվում սուբսիդավորման մասին, որը ըստ էության նույնպես մեր գրպանից է գնում և ինքնախաբեություն է: Ըստ իս պետք մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը պետք ուղղակի շահագործվի մեկ ընկերության կողմից, մտցվի միասնական վճարման համակարգ(քարտերով) և այդ դեպքում հնարավոր կլիներ թանկացնել տրանսպորտի գինը օրինակ 10 դրամով եթե դրա կարիքը իրոք կա:
Սուբսիդավորման մասին ակնարկ չկա; Ակնարկ կա, որ գծատերը մտքին դնի 100 դրամով կաշխատի, որ քաղաքապետարանը մտքին դնի 100 դրամը 150 սարքել թույլ չի տա….
Հակված եմ մտածել, որ ոչ նա ոչ նա մտքներին չեն դնում……………………