Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մխիթարյան. «Կամավորական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որեւէ օրենսդրական կարգավորում չկա»

Հուլիս 22,2013 13:12

«Յուրաքանչյուր հասարակության զարգացման եւ ձեւավորման հետագիծը կապված է մարդկային կապիտալի հետ: Մարդը սեփական գիտակցմամբ ինքնուրույն կարողանում է աշխատանք կատարել: Կամավորական աշխատանքով զբաղվելու լավագույն շրջանը երիտասարդության շրջանն է եւ կամավորականությունը շատ դեպքում կապվում է երիտասարդության հետ »,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում կամավորական երիտասարդական աշխատանքներին և խնդիրներին անդրադառնալով ասաց «Երիտասարդական ակումբերի դաշնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Ըստ նրա`Եվրոպայում կամավորական աշխատանքը շատ բարձր են գնահատում, օրինակ բերելով Գերմանիայի փորձը, որտեղ նախքան համալսարան ընդունվելը պահանջում էին շուրջ մեկ տարվա կամավորական աշխատանքի փորձ. «Այս հարցի վերաբերյալ Հայաստանում օրենսդրական կարգավորում չկա եւ հենց դրանից էլ հավանաբար սկսենք: Երտասարդական խորհրդարանում այս հարցը բարձրացվել է, եւ մտել է ԱԺ օրակարգի մեջ: Շատ կարեւոր է, որ կամավորական աշխատանքը գնահատվի, լինի սերտիֆիկատ, որտեղ նշվի, որ տվյալ անհատը այս շրջանում արել է, այս աշխատանքները»,-ասաց նա:

Մխիթարյանը նշեց նաեւ, որ եվրոպական շատ երկրներից գալիս են երիտասարդներ իրենց կամավորական աշխատանքներն իրականացնելու համար: Նրանք փորձ են ձեռք բերում Հայաստանում, նաեւ տեղի է ունենում փորձի փոխանակում, ինչպես նաեւ երիտասարդ կամավորականների փոխանակում է իրականացվում. «2009 թվականին շուրջ հարյուր երիտասարդ իր կամավորական աշխատանքն իրականացրել է արտերկրում եւ բոլորն էլ վերադարձել են»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ կամավորական աշխատանքը վարձատրվող աշխատանք չէ, սակայն եվրոպական ծրագրերից «Երիտասարդությունը շարժման մեջ» իրականացնում են մի շարք ծրագրեր` երիտասարդների տեղաշարժման, սննդի, ուսման վարձի հարցերը վերցնելով իրենց վրա: «Նույնը նաեւ այստեղ է`տեղաշարժման իննսուն տոկոսը Եվրամիությունը վերցնում է իր վրա եւ այլն»,-ասաց նա:

Կամավորական աշխատանք իրականացնելիս հիմնական խնդիրները, որոնց առնչվում են, ըստ բանախոսի` վիզայի հարցն է, հատկապես երկարաժամկետ Հայաստանից մեկնող երիտասարդների համար, իսկ երկրորդը` «մշակութային շոկը», երբ թե’ մեկնողները, եւ թե’ ժամանողները դժվարանում են նոր միջավայրին, որի համար ժամանակ է պահանջվում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031