Լրահոս
Օրվա լրահոսը

34 համարի ավտոբուսի վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել 100 դրամ վճարող ուղեւորի գլխին

Հուլիս 22,2013 13:02

 NEWS.am. 34 համարի ավտոբուսի վարորը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղեւորի գլխին, ով 100 դրամ է վճարել: Այս մասին տեղեկանում ենք «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների տարածած տեսանյութից:

Տեսանյութում քաղաքացիներից մեկը պատմում է, թե ինչպես երթուղայինը վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղեւորին, ով ցանկացել է վճարել 100 դրամ եւ պաստառ փակցնել ավտոբուսի վրա:

Քաղաքացիների փոխանցմամբ` ոստիկանները վերցրել են այդ երկաթյա գործիքը: Նրանք նաեւ նշեցին, որ վարորդրը գտնվել է աֆեկտիվ վիճակում, հարձակվել է մարդկանց վրա, հնչեցրել հայհոյանքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք տեղյակ են այդ տեսանյութին, ուսումնասիրում են այն:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ախր վարորդներն էլ մեղք չունեն, նրանց նյարդեն էլ են տեղի տալիս: Ոնց որ ստրուկներ լինեն` ամեն մեկի գլխին կանգնած կա մի ստրկատեր, նամանավանդ, որ նրանց գերակշիռ մասը միջին մակարդակից էլ ցածր մակարդակ ունի, ցավոք: Սա պետության մակարդակով պիտի լուծվի, ոչ թե ժողովրդին բաժանեն երկու մասի`վարորդներ ու ուղևորներ, իսկ երենք գնան արձակուրդի: Ինչքան կարելի է էս ջայլամի քաղաքականությունը շարունակել: Բոլորն էլ հասկանում են, որ թանկացումը արհեստական է, որ ոչ մի որակական տարբերություն չի լինելու: Մի քանի օր առաջ ոստիկանը կանգնեցրեց 26 համարի երթուղին, պարզվեց, որդ վարորդը վարորդական վկայական չունի…

  2. ani says:

    Վարորդները միշտ էլ աչքի են ընկել արտասովոր բռիությամբ ու անմարդկային կեցվածքով: Արդեն տարիներ շարունակ ես ականատես եմ լինում թե ինչպես են վարորդները հայհոյում, ծխում հասարակական տրանսպորտում, անտանելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերում հատկապես ծերերի նկատմամբ, կտրուկ արգելակում կամ մեքենան պոկում տեղից՝ շատ ուղևորների պատճառելով մարմնական վնասվածքներ: Էդ ինչի հանկարծ վարորդները ամենամեղքը դուրս եկան?Էս երկրում մենակ վարորդները չէ, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց համարժեք չեն վարձատրվում, մեր բոլորիս գործատուներն էլ գծատերի նման փորձում են գերշահույթներ ստանալ էժան աշխատուժով: Էդ ինչի ա վարորդն ավելի մեղք, քան ցածր վարձատրվող մեր մյուս համաքաղաքացիները կամ թոշակառուները?

  3. Anna says:

    Համենայնդեպս չի կարելի նման վիճակում գտնվող վարորդին ղեկ վստահել և նաև ուղեվորների կյանքը։Ձուկը գլխից ե հոտած լինում,թող վերևներում իրար մեջ կարգավորեն այդ հարցը.մենակ գրպաններ լցնելով չէ……………….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031