Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Մարոզյան. «Հոգեբանները կլյուչնիկի հոգեբանությամբ են աշխատում»

Հուլիս 22,2013 12:41

ՀՀ-ում անկախության տարիներից ի վեր կրկնահանցագործությունների թիվը աճում է.  այսօր այս մասին  «Զարկերակ» ակումբում ասաց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը, որի խոսքով`   անչափահասների շրջանում պատկերն ավելի վատ է: «Գնալով հանցագործների թիվն ավելանում է, պատճառները շատ են, բայց դրանցից հիմնականը օրենսդրությունն է: Պատճառներից մեկն էլ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական աշխատանքների թերացումն է, այդ հոգեբանները նույն կլյուչնիկի հոգեբանությամբ են ուսումնասիրում մարդկանց, նրանք նույն ինֆորմացիա տանող-բերողներն են…»,- նշեց Մարոզյանը ավելացնելով, որ հ/կ-ների մուտքը քրեակատարողական հիմնարկներ սահմանափակված է:

Խոսելով իրենց հետագա գործունեության մասին՝ ասաց, որ գտնվում են մի փուլում, որ իրենք իրենց հաշվին պետք է աշխատեն:

Անդրադառնալով դատարաններին՝ ասաց, որ հաճախ դատապարտվում են մարդիկ, որոնք մեղավոր չեն:

Այլընտրանքային պատժի ձեւերի մասին էլ պրն Մարոզյանը հայտնեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բայց թե ինչքանով դրանք կգործեն՝ դժվարացավ ասել, քանի որ ըստ իր բերած օրինակի, եթե հոգեբաններն են այդպես վատ աշխատում, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կաշխատեն այլընտրանքային պատժի կրողների հետ աշխատողները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031