Բելառուսի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Մինսկ օփեն» միջազգային մրցաշարը:
Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որն ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ տեղ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում: Սամվել Տեր-Սահակյանը 6,5 միավորով եզրափակեց առաջատարների տասնյակը, Արտաշես Մինասյանը 6,0 միավորով բավարարվեց 20-րդ տեղով, իսկ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը 5,0 միավորով պայքարն ավարտեց 40-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ