«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով հունիսի 15-հուլիսի 11 հատվածում տեղափոխվել է 5089 ուղեւոր` 4,1%-ով ավելի քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:
Հունիսի 1-հուլիսի 11 հատվածում վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 12 401 տոմս, ինչը 28%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը: