Համացանցում հայտնվել է մի լուսանկար, ուր երեւում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ գերմանական «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը` մանուկ հասակում եւ «Բորուսիայի» մարզաշապիկով:
Պարզվում է այն ժամանակ` 16 տարի առաջ, Հայաստանի մանկական ակումբները սեփական մարզաշապիկի փող չունեին եւ հագնում էին հայտնի ակումբների շապիկները: