Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիետի քաղաքում անցկացվող ատլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում, տեղեկացնում է news.am-ը:
Հայ ատլետի 6 փորձից լավագույնը ստացվել է երրորդը, որում նա գրանցել է 16,01 մետր արդյունք՝ զբաղենցնելով առաջին տեղը: Լեւոն Աղասյանը գրանցել է մրցաշրջանի լավագույն արդյունքը:
Երկրորդ տեղը գրաված ֆին Կրիստիան Պուլիի արդյունքը 15.88 մետր է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռուս Վլադիմիր Կոզլովը՝ 15.85 մետր: