Ինչպես եւ երեկ, այսօր եւս մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքի տարբեր կանգառներում՝ կոչ անելով մարդկանց չվճարել 150 դրամ:
ilur.am-ի տեղեկացմամբ, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի կանգառի մոտ ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանել համապատասխան գրությամբ ե բանավոր կոչ անելով վճարել 100 դրամ: Այդ ժամանակ նրանց է մոտեցել տեսանյութի «հերոսը» եւ սկսել են պոկել թռուցիկները:
Որոշ տեղեկություններով տեսնյությում պատկերված երիտասարդներից մեկը՝ երեկ մեկ այլ կանգառում իրեն վատ պահող, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին խոչընդոտող «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի որդին է:
այս մսացուների նախիրը,մեր իշխանությունների ճաշացանկից է…