Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացի Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից՝ բոլորը հարգում են հայերին

Հուլիս 21,2013 18:22

«Չէի ասի՝ հակառուսական, բայց ամեն դեպքում նոր զգացում կա Հայաստանում ռուսների հանդեպ. հայերը ցույց են տալիս, որ իրենց համար իրենց հայրենիքն ու հայրենակիցը շատ ավելի կարեւոր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Ըստ նրա, «Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ուզում են նայել իրենց ձեւով, իրենց մտածելակերպով, իսկ Ռուսաստանը տարօրինակ կեցվածք ունի: Նրանք չեն ցանկանում, որ Հայաստանը լինի ինքնիշխան, հզոր պետություն, Հայաստանին նայում են իբրեւ վասալի: Բացի Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից՝ բոլորը հարգում են հայերին՝ իբեւ ազգ եւ պետություն, իսկ Ռուսաստանին Հայաստանը ձեռք է տալիս իբրեւ վասալ, իբրեւ թույլ իշխանություն ունեցող պետություն: Այն հարգանքը, որ չեն ցուցաբերում ռուսները Հայաստանի հանդեպ` իբրեւ պետություն, իբրեւ հին մշակույթ ունեցող ազգ, ցուցաբերում են եվրոպացիները»:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031