Բանասիրական գիտությունների դոկտոր, Խ.Աբոյվանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը բաց նամակ է հղել Հայաստանում Ռուսաստանի դեսպաս` Իվան Վոլինկինին եւ ցավակցություն հայտնել 18 զոհերի հարազատներին, ցավում է, նաեւ, որ դեպքի կիզակետում հայտնվել է իր հայրենակիցը. «Ինձ համար ցավալի է նաեւ այն, որ մեզանում գտնվեցին մարդիկ, որոնք, օգտվելով առիթից չտեսան 18 անմեղ զոհերին, տեսան միայն չարաբաստիկ խալաթը եւ սկսեցին հակառուսական կոչեր հնչեցնել` փորձելով ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկաբության վրա: Սակայն համոզված եմ, որ հայ ժողովուրդը գիտի ռուս ժողովրդի հետ բարեկամության արժեքը»:
Aravot.am –ի հետ զրույցում Յուրի Դավթյանը եւս մեկ անգամ նշում է, որ իրեն խիստ անհանգստացնում է այս հակառուսական հիստերիան. «Ներկա հակառուսական տրամադրությունը Հայաստանի համար կարող է կործանարար ազդեցություն թողնել: Երբ Ռուսաստանը «ձեռք» քաշի Հայաստանից, Հայաստանը կվերանա»: Ավելացնում է, որ մենք մենակ մեզանից ենք խոսում. «Այդ 18 մարդը, որ զոհվել է, իրենց հարազատները ի՞նչ են մտածելու մեր մասին»:
Հրաչյա Հարությունյանի պատիժ կրի Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում. «Հանցագործություն կատարողը պետք է իր պատիժը կրի այն երկրում, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Միլիոնավոր հայեր կան, որ դրսում պատիժներ են կրում:
Ռուսական դատարանի վերաբերմունքը Հրաչյա Հարությունյանին. «Մեր երկրում ավելի վատ են վարվում մարդկանց հետ»:
Կարդացեք նաև
Իսկ դեսպանին ուղղված նամակի վերջում գրված է. «Խնդրում եմ ինձ հայտնել, թե որ հաշվեհամարին կարող եմ փոխանցել մի փոքրիկ գումար զոհվածների հարազատներին, օգնություն ցույց տալու նպատակով»:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան
Յուրի քո վախկոտ վիճակը ողբերգականա մեր ազգի համար;
Բացարձակապես համամիտ եմ Յուրի Դավթյանի բաց նամակին, և ոչ մեկ անգամ եմ այդ մասին
արտահայտվել, միայն մեկ տարբերությամբ, որ բաց նամակի հեղինակը բոլորովին չի խոսում
Հրաչյա Հարությունյանի և նրա հայրենակիցների այդ վիճակում հայտնվելու պատճառների մասին:
Որ մի հանցագործների խումբ, երկրորդ և երրորդ նախագահներ կոչվող ոճռագործների գլխավորությամբ, զավթելով երկիրը ստեղծեցին մի անառակաբարո հասարակարգ,՝ կազմակերպելով
հոկտեմբերի 27, մարտի 1, բյուջեի թալան, կաշառակերություն, մարդասպանություններ, մի խոսքով՝
ռոբիկա-շեռժիկա- շաշիկաբարո , կամ ղարաբաղաբարո Հայաստան:
Սրա նմանների պատճառով են ռուսները իրանց պաշտելի պոետի բերանով ասում « Ты трус, ты раб, ты ариянин»
Пушкин – АрменияНеоконченная поэма А.С. Пушкина “Гасуб” была написана в 1829-30 гг. и опубликована после смерти поэта в 1837 г. в томе 7 журнала “Современник”. Поэма была переозаглавлена в “Тазит” одним из редакторов “Современника”. В текст были внесены и некоторые правки. Там, где у Пушкина было написано “христианин”, возникло “армянин”. Так строка “Ты трус, ты раб, ты христианин” превратилась в “Ты трус, ты раб, ты армянин”. Зная о любви Пушкина к Армении, строка вызывает недоумение. Как могла пройти такая фальсификация?!
И даже если Пушкин все-таки написал именно – “ты трус, ты раб, ты АРМЯНИН”, согласно поэме такая характеристика говорит о смирении, робости и некровожадности армянского народа. Приемный сын Тазит не может жить по законам чеченцев, чем приводит в негодование своего отца – сын не может убить одинокого, безоружного человека:
Пушкин дружил с армянами, ездил в Армению, посвятил ей повесть и стихи, посвятил стихи армянке Анне, дочери князя Абамелик.
ОТЕЦ
Убийцу сына моего!..
Приди!.. Где голова его?
Тазит!.. Мне череп этот нужен.
Дай нагляжусь!
СЫН
Убийца был
Один, изранен, безоружен…
На что отец в ярости и негодовании восклицает:
“пойди ты прочь – ты мне не сын,
Ты не чеченец, ты старуха,
Ты трус, ты раб, ты армянин.
Будь проклят мной! поди – чтоб слуха
Никто о робком не имел…”
Раз я привела эти слова, значит, читала поэму и”Гасуб” , и” Путешествие в Эрзерум ” и . т.д.
Но…. ничего не знаю об особой любви Пушкина к армянам, и к Армении. К отдельному армянину или армянке- может быть…Вот к Грузии и к грузинам знаю…С восторгом просто относился…
Да и неважно это..
Пушкин сказал, то что сказал… Будучи поэтом и неглупым человеком, Пушкин знал, что такие слова, какой бы контекст не имели,, станут крылатыми и будут употребляется в прямом смысле… вне всякого контекста, Он сказал это не случайно.. И жизнь доказала ЭТО Эти слова повторяют все , даже самые ленивые… И еще одно… Мне бы хотелось, чтобы мы были гордыми и смелыми… А не смиренными и робкими.. Не надо быть большим католиком , чем Папа Римский … Нашли чем гордится…Робостью и смиренностью Родину не построишь и не сохранишь… Вот посмотрите, что говорит этот человек… Երբ Ռուսաստանը «ձեռք» քաշի Հայաստանից, Հայաստանը կվերանա» .Это надо же… Это напоминает определённый период истории Америки. Рабов освобождали, а некоторые РАБЫ были против… Не представляли , как будут жить без хозяев. Они же жили на всем готовом..
: Вы представляете, чтобы представитель другой, даже самой отсталой нации, открытым текстом посмел бы сказать такое..?????????.Երբ Ռուսաստանը «ձեռք» քաշի ******* , ******** կվերանա»: СРАМ….
Պարոն Դավթյան, Հայաստանից դուրս ապրում են ոչ ավել 10 մլն. հայ, որոնցից “Միլիոնավոր հայեր կան, որ դրսում պատիժներ են կրում:”
“Միլիոնավոր” այսինքն 2-3 մլն, այսինքն այն ազգի, որի ներկայացուցիչն եք, 20 – 30 % – ը կալանավորներ են (հանցագործներ):
Ավելի մեծ հանցագործություն է նման խեղաթյուրումը
Այո, իրոք “Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան”
Սրա նմանների պատճառով սպանվեցին մեր ազգի մեծագույն գրողներ Չարենցն ու Բակունցը:
մենք ավելի շուտ մեր ստրկամտության պատճառով կվերանանք, քան ռուսի այստեղից ոտը քաշելու:
Իսկ Յուրի Դավթյանին չի վախեցնում ռուսների հետևողական հակահայկական և ստորացուցիչ քաղաքականությունը:
Ավելացնեմ, որ ռուսներին գովերգել Պուշկինի, Դոստոեւսկու կամ Տարկովսկու պես մեծերի համար նույնն է ինչ այլ ազգերի գովերգել իրենց մեծերի համար: Սովորական ազգ են, հայերիս համար ոչնչով լավը չեն մյուս ազգերից: Ավելին, ռուսների հետ շփումներս որեէ դրական հիշողություն չեն արթնացնում:
Այ, էսնեղ էլ թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնվել)))). Ռուսների մեջ էլ շատ լավ մարդիկ կան, ճիշտ այնքան, ինչքան և միուս ազգերի մեջ; Եվ ռուսները շատ բան են տվել համաշխարային մշակույթի գանձարանին,,, Բայց սա ի՛նչ կապ ունի; Ստրկամիտ չպետք է լինել ոչ մի ազգի (մարդու )հանդեպ;
Ստրուկին ոչ ոք չի հարգում; Ստրուկը ժանր է, ստրուկը բացի իր փորից, որիշ արժեք չունի, ինչպես չունի ազգային պատկանելիություն:(((
Հարգելի Կարինե, արտասահմանում իմ հանդիպած ռուսները հիմնականում եղել են ինքնահավան ու մեծամիտ ի տարբերություն ամերիկացիների, թուրքերի կամ շոտլանդացիների: Վստահ եմ կան լավերն ու շատ լավերը, որոնցից շատ քչերին եմ հանդիպել: Պուշկինն ու Դոստոեւսկին եղել են ռուսապաշտ, ստեղծել են բազմաթիվ այլազգի բացասական հերոսներ: Արդյո՝ք նեղ ազգայնական լինելը նսեմացնում է նրանց մեծությունը: Ոչ: Արդյո՝ք մենք պիտի լինենք ռուսապաշտ ու ստրկամիտ: Ոչ:
Ես էլ հանդիպել եմ բազմաթիվ տհաճ ոչ ռուսների: Բոլոր ազգերի մեջ կա և՛ լավը, և՛ վատը…. Ինչ վերաբերվում է շովինիզմին և նացիոնալիզմին ԱՅՆ ժամանակվա արվեստում սա մոդայիկ երևույթ էր……թե ո՞նց…))(( Սա բնորոշ էր բոլոր ազգերին… Վերցրեք նույն անգլիներին , ամերիկացիներին կամ գերմանացիներին… կամ հեռու չգնանք, ՄԵԶ…. Հենց այն ժամանակներից են ստեղծվել այս ստերիոտիպերը… Սրանք պետք է ջարդել, այլ ոչ թե հաստատել նման ստրկամիտ արարքներով… Սա է ասածս: Իսկ հիմնականում, իհարկե, Ձեզ հետ համաձայն եմ 😀
Ցավում եմ, որ մեզանում կան ձեր նման անձնավորություններ, քանի որ դուք նման խոսքերով և մտքերով վիրավորում եք իրական հայ մարդուն: Ինչ վերաբերվում է ռուսի կարևորությանը Հայաստանի գոյատևման հարցում, ապա ասեմ, որ ամենանեղ պահերին ռուսը եղել է միշտ հակառակ կողմում, դա են վկայում հայ ժողովրդի պատմությունը, վառ օրինակներ են հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ ռուսների անհասկանալի նահանջը և անզեն մնացած հայերին թուրքի յաթաղանի առաջ մենակ թողնելը, Ղարաբաղի և Նախիջևանի նվիրումը ադրբեջանին, ինչպես նաև հայկական հողերի նվիրումը Վրաստանին ու թուրքիային: Անգամ նման պայմաններում հայը եղել է միշտ ռուսի կողքին, հաշվի չառնելով ռուսի մեծամտությունը, որը սահմանափակվում է միայն իր շրջանակներում: ԵՎ կխնդրեի, որ ձեր նման ստրկական կարծիքը պահեիք ձեզ, քանի որ հայը կարող է ապավինել իր ու միմիայն իր սեփական ուժերին:
Հարգարժան ընդդիմախոսներ: Ձեզ եմ ներկայացնում ՌԴ դեսպանին ուղարկած իմ գրությունը:
Մեծարզո պարոն դեսպան: Թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել Ձեզ, 18 զոհերի հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են մերձմոսկովյան գյուղում տեղի ունեցած դժբախտ պատահարի առիթով: Առանձնապես ցավալի է այն հանգամանքը, որ այդ ողբերգական դեպքի կիզակետում հայտնվել է իմ հայրենակիցը: Համոզված եմ, որ նախաքննությունը կպարզի, որ այդ խեղճուկրակ մարդը միտումնավոր չի գործել: Ինձ համար ցավալի է նաև այն, որ մեզանում գտնվեցին մարդիկ, որոնք, օգտվելով առիթից, չտեսան 18 անմեղ զոհերին, տեսան միայն չարաբաստիկ խալաթը և սկսեցին հակառուսաան կոչեր հնչոցնել` թորձելով ստվեր գցել հայ – ռուսական դարավոր բարեկամության վրա: Սակայն համոզված եմ, որ հայ ժողովուրդը գիտի ռուս ժողովրդի հետ բարեկամության արժեքը:
Հ.Գ. Խնդրում եմ ինձ հաղորդել, թե որ հաշվեհամարին կարող եմ փոխանցել մի փոքրիկ գումարզոհվածների հարազատներին օգնություն ցույց տալու նպատակով:
Մնացածը լրագրողական հնարանքների արդյունք է: Եթե այսքանից հետո կգտնվի մեկը, որ ինձ կմեղադրի, ստրկամտության մեջ, ապա Աստված իր հետ: Իմ մտահոգությունը ազգիս գոյատևությունը պահպանելու մեջ է: Ես կարծում եմ, որ ներկա հակառուսությունը նման է սրած բզին խփելուն: Մեկն էլ կա հարևան Վրաստանում: Հակառուսականության արդյունքում կորցրեց Աբխազիան և Օսիան: Ով չի հասկանում, որ հակառուսականությունը ավելի ծանր կնստի հայերիս վրա, թող գլուխ գովի:
Հա, մեկ էլ, իմ տարիքը և դաստիարակությունը թույլ չեն տալիս ինձ Ձեզ դիմել այնպես, ինչպես Դուք եք Ձեզ թույլ տալիս:
Հարգելի Յուրի Դավթյան
Վերևում գրառումներ անողները վստահ եմ, որ ոչ թե դեմ են ռուսներին, այլ դեմ են ամեն ինչին… Ռոսին, թուրքին, հային, վրացուն, կոմունիստին, կապիտալիստին, ֆեոդալին ու ճորտին, ստրկատիրոջը ու ստուկին:
Ընդամենը նեղ մտածելակերպ է:
Սա գալիս է սահմանափակվածությունից, բառիս բուն իմաստով:
Այսպիսի փակ միջավայրում մարդկանից ռացիոնալ մտածելակերպ սպասել անհավանական մի բան է: Ցավալի է, որ այսպիսի հորձանուտում է գտնվում նաև հայ ազգի մտավորական համարվող մարդկանց որոշ մասը: Մարդիկ, որոնք թողած մարդակին ցավն ու մարդակինց ցավակցումը, զբաղված են “քաղաքական վերլուծումներվ”:
Մեզ, հայերիս, փրկում է ընդամենը մի բան: Որ մեզանից իրականում ոչինչ կախված չէ: Թե չէ մենք այքան սխալներ կանեինք, որ իրականում կվերանաինք որպես ազգ ու պետություի:
…
Ոգևորիչ է, որ Հայաստանում կան Ձեր պես մտածող մարդիկ, որոնք չեն վախենում հակադրվել ագրեսիվ մասսաից, ու արտահայտում են իրենց մարդկային վերաբերմունքը:
Հ.Գ. ինչ վերաբերվում է Ռուսասաստանին, ապա հետևելով մասնավորապես Ռուսական Կուլտուրա ալիքի հաղորդումներին, կարող եմ վստահորեն ասել, որ իրական Քաղաքակիրթ Աշխարհի հույսը մնացել է միայն Ռուսաստանը:
Հարգարժան Հակոբ, շնորհակալ եմ արձագանքի համար: Համաձայն եմ Ձեզ հետ: Այդ նամակը ես չպիտի գրեի, այլ արտաքին գործերի նախարարությունը:
Ցավով, սակայն, պիտի ասեմ, որ մեզանում գերիշխում է ատելության մթնոլորտը: Մարդիկ միմյանց մահու չափ ատում են: Իշխանություն ունեցողն ատում է ունեցողին և հակառակը, աղքատը ատում է հարուստին և հակառակը և այդպես համատարած բոլորը` բոլորին: Ձևացնում ենք, թե քրիստոնյաներ ենք, բայց մոռանում ենք, որ քրիստոնեության էությունը միմյանց սիրելն է: Գլուխը քարը, որ իրար չենք սիրում, գոնե իրար հանդուրժենք: Բավական է մեկին թիրախ ընտրենք, գիշատչի նման ընկնում ենք նրա ջանը` հոշոտելու: Հայը երկու ատող ունի` թուրք – ադրբեջանցին և ինքը` հայը: Այս ամենից ես խեղդվում եմ: Ուզում եմ գոռալ` հայեր, իրար մի կերեք:
Հարգելի Յուրի Դավթյան
կարծում եմ որ ոչ մեկն էլ ոչ մեկին ազգային հողի վրա չի ատում:
Իսկ որ իրար “ուտում” ենք, դա նորմալ է, ու գալիս է ոչ թե մեր ներքին կառուցվածքից, այլ արտաքին միջավայրից, որի մեջ գտնվում ենք երկար ու ձիգ տարիներ…
Փակ միջավայրում, երբ կա “օդի, հացի ու ջրի” խնդիր, մադրը վայրենանում է անկախ ամեն ինչից: Այս կանոնը գոծում է բոլոր ազգերի համար անխտիր, քանի որ այս կանոնը համամարդկային է:
Ելքը՝ ավելի շատ դուրս ու ներս անելն է: Միայն այսպես կարող ենք մեր “քթից” քիչ այն կողմ տեսնել, ու ոչ մեզ փնովել, ոչ էլ ավելորդ հերոսացնել:
մենք ունենք մի մեծ դրական կողմ հենց հիմա: մենք համեմատաբար քիչ այլասերված ազգերից մեկն ենք աշխարհի երեսին, ու դա մեծ բան է: Մեր խնդիրը մյուս կողմից նա է, որ այլ ոչ այլասերվածությունը չկորցնենք: Դա էլ մյուս մեծ խնդիրն է, որ յաթաղանի նման կախվել է մյուս հազարամյա մշակույթների ու ազգերի գլխին:
Իսկ սա ողղակի ցնցող հայնարարությոն էր: Եվ ինչպես պետք է Ռուսասնանը աշխարհը փրկի՞: Մեր հայրենակից տղամարդկանց կնկա խալաթով մեղադրյալի աթոռին նստեցնելո՞վ: Շատ քաղաքակիրթ արարք է: Աննման….Իսկ հիմա , Հակոբ, պատկերացրեք, որ այդ կնկա խալաթով մարդը Դուք եք….Եթե Культура եք նայում, կիմանաք երևի, Ձեր փրկիչ ռուսների խոսքերը՝ От сумы да от тюрьмы не зарекайся.
Կարինե
“Փոքրից” “Մեծին” անցումները ոչ միշտ են Ճիշտ: ավելին, հիմնականում սխալ են: փորձեք դեպքերին ու դեմքերին նայել ավելի ընդանրական, ավելի երկարաժամկետ:
Ինչ վերաբերվում է ռուսների փրկելուն, ապա դա նրան արել են բազմաթիվ անգամներ: փրկել են Նապոլեոնից, Հիտլերից… Ու դա այն ժամանակ, երբ Աշխարհի վերջնական սատանայացմանը մազ էր մնացել: Ու փրկելու են նաև հիմա:
ես չասեցի որ փրկել են մեզ: Ասեցի – փրկել են Աշխարհը- ասել է մարդկությունը: Չնայած ռուսների մեծամանությանը հատուկ բոլոր վատ,
կեղտոտ գծերին, որոնցից առաջին հերթին խորշում էին հենց ռուս մտավորականները: ինչքան էլ պարադոքային հնչի, սակաայն հենց այսպիսի տվյալներով ազգն է ի զորու պահպանել համամարդկային բարոյական արժեքները ու այն փոխանցել մարդկության հետագա սերունդներից:
Սա բազմաթիվ ստերիոտիպերից երկուսն են, որ ռոսական մեծապետական պրոպագանդան մեր գլուխն է մտցրել և շարունակում է մտցնել , մեկն էլ իրենց Культура- ի միջոցով: ինֆորմացիա ստացեք նաև այլ աղբյուրներից և աշխարհը կտեսնեք ուրիշ՝ լայն բացված աչքերով….Սա մի կողմից…Մյուս կողմից Աշխարհի դարդից առաջ, ինձ իմ երկրի դարդն է հոգում: Եվ ես ուզում եմ,որ մենք հասկանանք վերջապես, որ ՄԵՆՔ պետք է հոգանք մեր մասին, ԱՊՐԵՆՔ, ոչ թե գոյատևենք ( կարդա՝ քաշ գանք պատմության կլոականերում): Սրա համար, առաջին հերթին պետք է ազատվենք մեզ պարտադրված ստերիոտիպերից: Իսկ սրանցից ամենաարատավորը համարում եմ՝ Աաաաա՜՜՜խ, առանց ռուսների չենք կարող ապրել…..-ը.(
Իսկապես որ անուղղելի ենք…..Ու հենց նեղն ենք ընկնում, քրիստոնեությունն ենք հիշում: Իսկ ինչ է ասել Քրիսնոսը՞: Սկզբից քո արտը ջրի, հետո հարևանինդ…. Հիմա որն է քո արտը՞: Էս մինչև անսահմանություն նվաստացրած խեղճուկրակ , բացարձակ անպաշտպան, ու համոզված եմ, անմեղ քո հայրենակիցը ( հետևեք Ձեր պաշնտելի ռուսների լրանվությանը), թե զոհերը՞, որոնք զոհ են գնացել հենց Ձեր պաշտելի ռուսների ագահության ու ընչաքաղության հետևանքով: Անսարք մեքենաների ղեկերին աներանելի վիճակում գտնվող մարդկանց են նստացնում ՝իրենց գրպանները լցնելու համար: Էտ գումարը որ առաջարկում եք աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի քաղաքացիներին, ավելի լավ է Ձեր հայրենակցին առաջարկեք, որ իր անմեղությունը ապացուցի, կարգին փաստաբան վարձի…..
Ինչ վերաբերվում է խալաթը տեսնելուն: Անենաահավոր, անգամ գենոցիդի մեջ մեղադրվող մաևդիկ ենք տեսել մեղադրյալի աթոռին, հենց Ձեր պաշտելի ռուսների դատարաններում չեչեն տեռորիստներ ենք տեսել, բայց այսպիսի խայտառակ երևու՞յթ : ԵՎ Դուք ուզում եք որ սրան նայենք լայն փակված աչքերո՞վ…..Ու սրանից հետո գովերգենք մի երկիր, որը էսպես թքում է մեր երկրի ու մեր երեսի՞ն…. Ու ներողություն խնդրե՞նք:
Եվ մի հարց ունեմ՝ Ձեր խոսքերն ե՞ն սրանք, թե ո՞չ- Ներկա հակառուսական տրամադրությունը Հայաստանի համար կարող է կործանարար ազդեցություն թողնել: Երբ Ռուսաստանը «ձեռք» քաշի Հայաստանից, Հայաստանը կվերանա
Եվ մի բան էլ՝ երե ռուսնելի պոչը բռնենք, կկորցնենք Հայաստանը: Հայաստանի այն փոքրիկ մասը, որ դեռ մեզ մնացել է: Մնացած Հայաստանը կորցնելու հիմնական դերակատարներից կարող եմ հիշատակել Ձեր պաշտելի Ռուսաստանը և Ձեր հոգեբանությոնը ունեցող մեր հայրենակիցներին…..Ինչ վերեբերվում է Վրաստանի Աբխազիան և Օսիան կորցնելուն: Ինչպե՞ս կարելի է կորցնել մի բան, որը վաղուց արդեն քեզնից խլել էի՞ն )
Այսպիսի Ռուսալեզներն են, որ վերակենդանացնում են ռուսական կայսրությունը, առանց որոնց մեր դարավոր թշնամին մեռած պիտի մնար: