Հուլիսի 21-ին, ժամը 13:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել 1971թ. ծնված Ս. Պողոսյանի դին:
Դեպքի առիթով shamsyan.com-ը տեղեկացնում է, որ մահացածը աշխատում էր ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում: