Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի հայերի միությունը ծառայում է Ռուսաստանին»

Հուլիս 21,2013 14:05

Galatv.am Ռուսաստանի հայերի միությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այն գոյություն չունի: Ես չգիտեմ, թե որն է այդ կառույցի նպատակն ու առաքելությունը, բայց հիմնավոր կարծիք կա, որ նրանք ամեն բան անում են հաճոյանալու Ռուսաստանի ներկայիս իշխանավորներին այնպես, ինչպես դա անում է Հայաստանի այսօրվա Կառավարությունը:

Այդ միությունը, հանձինս իր ղեկավարի, կարծում եմ, Հայաստանի ժողովրդի ճնշման վախից եւ հակառուսական տրամադրությունները Հայաստանում նվազեցնելու նպատակով ինչ-որ օգնություն ցուցաբերեց Հրաչյային: Ես սա չեմ ընդունում որպես արժանավայել գործ, քանի որ այդ միությունը նախ պետք է այնպիսի ներդրում ունենար Հայաստանի կյանքում, որ հայ ազատամարտիկը ստիպված չլիներ լքել իր երկիրը ծանր պայմանների պատճառով:

Այսինքն` այդ միությունը ոչ թե ծառայում է այն նպատակին, որ Հայաստանը հզոր եւ անկախ երկիր դառնա, իսկ նրա ժողովուրդը արժանապատիվ կյանք ունենա, այլ պարզապես թելում է իշխանական ասեղը: Այն երբեք հանդես չի եկել ի պաշտպանություն Հայաստանի չարքաշ ժողովրդի, երբեք չի ընդդիմացել այն բոլոր անօրինականություններին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Այնինչ միշտ սատարել եւ սատարում է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին: Իսկ Հրաչի դեպքը եւս մի ապտակ էր մեր ժողովրդին,  դրա միակ պատասխանատուն ու մեղավորը միանշանակ մեր կառավարությունն է, «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում գործող «Հայկական վերածնունդ» շարժման մոսկովյան մասնաճյուղի հիմնադիր եւ ակտիվիստ Սամվել Ասլիկյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նելլի says:

    Ամեն անգամ երբ պարոն Աբրահամյանը ելույթ է ունենում՝ և հայերեն և ռուսերեն, անկեղծ ասած ես ամաչում եմ: Խեղճ Սոնա Շահգելդյանին ինչ ասես չասեցին ռուսերեն չիմանալու համար և պարտադիր էլ չէր, բայց ՀՄՆ-ին ամեն-ինչ ներվում է:
    Երբ դիտում էի Ռոսիա-1 հեռուստաընկերության հաղորդումը, ուր Հայերի միության նախագահը -ի կեցվածքով նստած, իր ռուսերենով խոստացավ օգնել տուժածներին և ուրիշ ոչինչ: Շատ մեծահոգի արարք է և հասկանալի պահվածք: Բայց ես անհամբեր սպասում էի, որ պարոն Աբրահամյանը գոնե կակնարկեր, որ Հրաչը особо опасный հանցագործ չէ և յուրաքանչյուր կասկածյալ ունի անմեղության կանխավարկած:

  2. Նելլի says:

    Մի խմբագրեք իմ մեկնաբանություններ, կոմունիզմ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031