ՀԹՖ-ն եւ Թենիսի միջազգային ֆեդերացիան «Օրանժ թենիս» ակումբի կորտերում անցկացնում են յոթ միջազգային մրցաշարեր՝ մինչեւ 14, 16, 18 տարեկանների միջեւ:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանի փոխանցմամբ, մասնակիցներին միջազգային վարկանիշ տվող մրցաշարերը հաջորդելու են միմյանց եւ շարունակվելու են յոթ շաբաթ:
Երեկ ավարտվել է առաջին՝ հայկական թենիսի երախտավոր, Հայաստանի 20-ակի չեմպիոն, տարբեր տարիների ՀԹՖ փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ծատուրյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Էստոնիայի, Գերմանիայի, Կանադայի, ՀԱՀ, Կիպրոսի, Ռուսաստանի, Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի 91 թենիսիստներ: Մեկ շաբաթ տեւած պայքարի արդյունքում հաղթող դարձել են:
Տղաների մենախաղեր. Միխայլո Կվանտալիարի (Ուկրաինա)
Աղջիկների մենախաղեր. Ալինա Կիսլիտսկայա (Ռուսաստան)
Կարդացեք նաև
Տղաների զուգախաղեր. Թիմուր Մաուլենով (Ռուսաստան)/Դենիս Պարշուտին (Ուկրաինա)
Աղջիկների զուգախաղեր. Ալինա Կիսլիտսկայա (Ռուսաստան)/ Քսենյա Տարասովա (Ռուսաստան):
Վաղը մեկնարկում է Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը, որին մասնակցելու են 14 երկրների 90-ից ավելի թենիսիստներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ