Հուլիսի 21-ին, ժամը 10:45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի անցակետի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.08-ին, մարվել՝ 11.14-ին:
Այրվել են Լոմաիձե Հախթանդիլի վարած «Սկանյա» մակնիշի VSV-360 պետհամարանիշի բեռնատարի 2 անվադողերն ամբողջությամբ , 4-ը՝ մասամբ: