Օգոստոսի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է նշանակված Գեղարքունիքի մարզի Ազատ եւ Սյունիքի մարզի Հալիձորն գյուղերում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ազատում ավագանու 5 անդամից երեքը էլ ավագանու անդամ չեն եւ երկու հոգով նիստ անել հնարավորն չէ, իսկ Հալիձորում գյուղապետը հրաժարական է տվել: Պաշտոնապես գյուղապետ Սամվել Ասրյանն առողջական խնդիրներ ունի, իսկ շրջանառվող լուրերի համաձայն, վերջինս անհետացել է գյուղից, աշխատանքներն անտեր թողել, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը։ Անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի շարք շինություններ գրավ է դրել: