Ուկրաինայի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Դնեպրոդերժինսկ քաղաքում կառուցվելու է «Գողգոթա» ճարտարապետական համալիրը, որի բաղկացուցիչներից մեկն էլ Հիսուս Քրիստոսի արձանն է լինելու:
Քրիստոսի արձանը մոտ 9 մետր է, ողջ համալիրը` 20 մետր: Քրիստոսին խաչված քանդակել է տեղացի քանդակագործ Գառնիկ Խաչատրյանը:
Համալիրը բացվելու է 2015 թվականին:
Դնեպրոդերժինսկ քաղաքում է ծնվել Խորհրդային Միության երկրամյա ղեկավար Լեոնիդ Բրեժնեւը: Այն ժամանակ քաղաքը կոչվում էր Կամենսկ: Այստեղ է ծնվել նաեւ երգչուհի Վերա Բրեժնեւան: