Հուլիսի 21-ին, ժամը 00:24-ին Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 14 տան բանկիչ՝ 1971 թ. ծնված Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին, ժամը 22:30-ի սահմաններում դուրս է եկել տանից այգին ջրելու նպատակով եւ այլեւս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 03:18-ին հրշեջ-փրկարարները մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցրել են: