Ամերիկացի հանրահայտ պրոումոթեր Դոն Քինգը կտրականապես դեմ է 2016 թվականի օլիմպիական խաղերին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել թույլատրելու՝ ՄՕԿ-ի եւ ԱԻԲԱ-ի նախաձեռնությանը:
«Ելնելով երկրորդի շահերից՝ ես կտրականապես դեմ եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ռինգում հանդիպի սիրողական բռնցքամարտիկի հետ: Ես սարսափում եմ եւ ցնցված եմ ՄՕԿ-ի եւ ԱԻԲԱ-ի այդ վնասարար քաղաքականությունից», – հայտարարել է պրոումոթերը:
Դոն Քինգի համոզմամբ, եթե ռինգում հանդիպեն պրոֆեսիոնալն ու սիրողական մարզիկը, դա կվերածվի բռնության եւ պրոֆեսիոնալի մրցակցի համար կարող է ավարտվել ծանր վնասվածքներով, հաշմանդամությամբ, նույնիսկ՝ մահով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ