Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաքսիները կթանկանա՞ն

Հուլիս 20,2013 23:46

Երեւանում տաքսիով երթեւեկելու միջին գինը կարող է 1000 դրամից դառնալ 1200-1300 դրամ, NEWS.am-ին ասել է տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

Ըստ նրա, հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո կարելի է վստահորեն ասել, որ տաքսու ուղեվարձը եւս կթանկանա: «Գազը թանկացել է հուլիսի 7-ից, բայց ոչ տաքսի ծառայությունները, ոչ մասնավոր տաքսիների վարորդները գները չեն բարձացրել, քանի դեռ չէր թանկացել տրանսպորտը: Հակառակ դեպքում՝ ոչ ոք տաքսի չէր նստի: Հիմա կարելի է սպասել, որ նստելավարձը 600 դրամից կդառնա 700-800 դրամ, իսկ մեկ կմ-ի արժեքը՝ 100-120 դրամ»,-նկատել է Դոստուրյանը:

Ներկա սակագներով, Երեւանում միջին երթեւեկությունը (5-6 կմ) արժե 900-1000 դրամ: Թանկացումից հետո այդ թիվը կարող է աճել 200-300 դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031