Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր համար նոր մականուն է գտել՝ «Կնքահայր»:
Պորտուգալացի մասնագետն այդպես ընդգծել է իր դերն այնպիսի ճանաչված մարզիչների կայացման գործում, ինչպիսիք են Անդրե Վիլաշ-Բոաշը, Սթիվ Կլարկը, Բրենդան Ռոջերսը: Նրանք բոլորն է ժամանակին աշխատել են Մոուրինիոյի ղեկավարությամբ եւ հիմա դարձել են այլ ակումբների գլխավոր մարզիչ:
«Ես ոչինչ չեմ թաքցրել նրանցից, ում հետ աշխատել եմ անցյալում: Նրանք սովորելու հնարավորություն ունեցել են՝ մասնակցելով մարզչական քննարկումներին ու աշխատանքներին: Շատ ուրախ եմ նրանց համար, որ ամեն ինչ ստացվել է: Հնարավոր է՝ ես «Կնքահայր» կդառնամ», – Մոուրինիոյի խոսքերը մեջբերում է «Советский Спорт»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ