Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկել է շախմատի Չինաստան-ԱՄՆ մրցաշարը:
Յուրաքանչյուր հավաքականում հանդես են գալիս հինգական տղամարդ եւ կին: ԱՄՆ-ի կանանց հավաքականում է միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որը խաղարկված երկու տուրերում էլ ոչ-ոքի է արել: Երրորդ տուրից առաջ ընդհանուր պայքարում Չինաստանը հաղթում է 13,5:6,5 հաշվով, որում ամերիկուհիները պարտվում են 2,5:7,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ