Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Քրիստինե Գագիկի Գալստյան գործը:
Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհուց` Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Հարությունի Կարապետյանից նախկինում կուտակած պարտքերն ստանալու նպատակով, 2013թ-ի մայիսի 2-ին ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է վերջինիս դստերը, անչափահաս` 16.04.2004թ. ծնված Թագուհի Նվերի Խաչատրյանին, որին տանելով, պահել է իր` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 57 շենքի 31 բնակարանում, որտեղից էլ վերջինիս հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները:
Քրիստինե Գալստյանը նախկինում դատված չի եղել: Նա չհեռանալու մասին ստորագրությամբ ազատության մեջ է: