Հուլիսի 20-ին, ժամը 20-անց 50-ի սահմաններում Իջեւան քաղաքի կենտրոնում, միջպետական ճանապարհի վրա Իջեւանի ներքաղաքային երթուղու «Գազել» ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթակել Իջեւան քաղաքի բնակիչ Գրիշա Մարկոսյանին: Վերջինս առաջին կարգի հաշմանդամ է, մոտ 55 տարեկան: Նա իր անվասայլակով հաճախ էր հայտնվում քաղաքի կենտրոնում, միջպետական ճանապարհի վրա: Պետավտոտեսչությունից տեղեկացանք, որ վրաերթ կատարած վարորդը հաշմանդամին տեղափոխել է Իջեւանի բժշկական կենտրոն: Իջեւանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածը դեմքի վնասվածքներ է ստացել, նրա վիճակը միջին ծանրության է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ