Լրահոս
Օրվա լրահոսը

Campden FB. «Մազազատումով հաջողությունների հասած քույր-եղբայր լիբանանահայերը»

Հուլիս 20,2013 20:55

Գործարար Լառա Թարաքչյանն ու նրա եղբայրը՝ Օսկարը, իրենց կյանքը կապել են Մերձավոր Արեւելքում մազերի լազերային հեռացման հաստատությունների հետ, գրում է «Քամփդեն ՖԲ» հանդեսը:

««Սիլկոր»-ի միտքը շատ պարզ է ծագել: Եղբայրս ահավոր մազոտ էր: Մեր ընտանիքում բոլորս ենք մազոտ, մենք հայկական արմատներ ունենք», – պատմել է Լառան, – «Նա ուզում էր ազատվեր մազերից ու գնաց Լիբանանում նման միակ կլինիկան, որտեղ սպասարկումն այնքան էլ լավ չէր, ու եղբայրս հասկացավ, որ նրանք հաստատ շատ փող են վաստակում ու նոր հաճախորդների կարիք էլ ամենեւին չունեն»:

Լառան պատմել է, որ իրենց գործունեությունը սկսել են 1997թ., երբ ինքը 18 տարեկան էր, եղբայրը՝ 25. «Ոչ մի աջակցություն չկար ձեռներեցների համար, եղբայրս բանկերից վարկ չէր կարողանում ստանալ: Ես քարտուղարուհի էի նրա մոտ, ունեինք ընդամենը մեկ աշխատող: 3-4 տարի նա ուներ ընդամենը երեք աշխատող, իսկ երբեմն ստիպված էինք փակվել մեկ կամ երկու ամսով»:

Այժմ նրանք իրենց բիզնեսը ծավալել են ամբողջ Մերձավոր Արեւելքով, ունեն 20 հաստատություն եւ պատրաստվում են նորը բացել նաեւ Լոնդոնում:

Լառան պատմել է նաեւ, որ իր հայրն էլ է գործարար, սակայն ուրիշ բնագավառում՝ պողպատի առեւտրով է զբաղվում ու ոչ մի կերպ չի կարողանում պատկերացնել, թե իրենք ինչպես են կարողանում մազազատումից այդքան փող վաստակել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031