Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպան. Եթե Ռուսաստանը զենք չվաճառեր, ապա Ադրբեջանը ուրիշ երկրից կգներ

Հուլիս 20,2013 20:32

Այսօր` հուլիսի 20-ին, Հայաստանի քաղաքագետների միությունում կազմակերպվել էր  ինտերնետ-կոնֆերանս «Հայաստանի աշխարհաքաղաքական դերը ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում» թեմայով: Կոնֆերանսին հատուկ զեկույցով հանդես եկավ  Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ռեկտոր, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, քաղաքական գիտությունների դոկտոր Անատոլի Տորկունովը:

Անատոլի Տորկունովը ասում է, որ այս թեման իր համար շատ կարեւոր է, չնայած նրան, որ Հայաստանին է վերաբերվում. «Հայաստանը մի երկիր է, որը Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության համար լուրջ հենարան է, Հայաստանը եւ բանալի, եւ կողպեք է սառած հակամարտությունների լուծման համար, եւ վերջապես մի երկիր, որը կապեր ունի ոչ այնքան հեշտ սուբյեկտ հանդիսացող Իրանի հետ» :

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ Սովետական Միությունում Հայաստանի ժողովուրդը ավելի լավ էր ապրում, քան այսօր. «Հասարակության գերիշխող մեծամասնությունը տնտեսական իրավիճակը Հայաստանի` ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակ, ավելի դրական է համարում քան ներկա վիճակը»: Ապա վիճակագրական աղյուսակներով պնդեց, որ հարցվածների 84,8% կողմ է Սովետական Հայաստանին:

Կոնֆերանսի ընթացքում խոսվեց Հայաստանի անդամակցությունը Եվրամիության եւ Եվրասիական միության մասին: Քաղաքական գիտությունների դոկտորը  կարծում, որ Եվրակառույցների ինտեգրումը հսկայական դժվարություններ է առաջ բերելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ հարաբերություններ կառուցելիս: Անատոլի Տորկունովը վստահեցնում է, եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառեր, ապա Ադրբեջանը ուրիշ երկրից զենք կգներ:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ես չեմ ուզում ազերներին վաճառված զենքի վերաբերյալ փակագծերը լրիվ բացել…Կասեմ միայն,որ այդ զինատեսակը էլեկտրոնային նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ լրիվ վերահսկելի ու կառավարելի է արտադրողի կողմից՝ արբանյակային համակարգի միջոցով…:)

  2. Սուրեն says:

    ԱՄՆ-ի Կառավարությունը Կիրգիզիայում տեղադրված ռազմական բազայի համար ,այս երկրին
    տարեկան վճարում է՝ 146,0 միլլիոն դոլլար, գումարած ՝ տարվա ընթացքում տասնյակ հազարների
    հասնող գումարների ներդրումներ :
    Իսկ մենք՝հայերս ՝ՌՈՒՍԵՐԻՆ Գյումրիի բազայի համար միլլիոններ ենք նվիրում:
    ՀԱՐՑ 1.Գուցե՞ իրենք էլ են վճարում , բայց ում՞, ի՞նչքան….
    ՀԱՐՑ 2.Իսկ, եթե չեն վճարում՝ երևի ամեն ինչի կիսատ-պռատի համար ……

  3. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի ադմիններ: Գրառումը գրված է սարսափելի անգրագետ ռուսերենով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031