Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Hurriyet. «Դատը չավարտված Ստամբուլում հայկական պատմական շենքը տրվեց վարձակալության»

Հուլիս 20,2013 19:31

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը մրցույթի միջոցով վարձակալության հանձնեց Ստամբուլում հայկական «Սանսասարյան Հան» շենքը, թեպետ շենքի սեփականատերին վիճարկելու համար Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել է դատարան, գրում է «Հյուրիեթ» թերթը:

Պատմական շենքի համար հայտարարված մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, այն հաղթել է «Ուզգեյլանի» շինարարարական ընկերությունը, թեպետ դատարանում շարունակվում է քննվել սեփականատիրոջ հարցը:

Պոլսո Հայոց պատրիարքարանը պնդում է, որ Էմինունու թաղամասում գտնվող շենքը, որն իրենց է նվիրաբերվել 1881թ. ռուսահայ Մկրտիչ Սանասարյանը, պատկանում է իրենց, քանի որ նրանք ունեն նվիրաբերությունն ապացուցող փաստաթուղթը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի հանձնաժողովի անդամ Շահին Գեզերը թերթին ասել է, որ մինչեւ վերջին վայրկյանը հույս ունեին, որ մրցույթը կդադարեցվի՝ ավելացնելով, որ շարունակելու են իրենց իրավական գործողությունները:

«Սանասարյան Հան»-ը Թուրքիայի իշխանությունները պատրիարքարանից առգրավել են 1935թ.:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031