Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սկսվել է «Պատանեկան Միության» ամառային ճամբարը

Հուլիս 20,2013 18:26

«Վրաստանի Հայ Համայնքի» Պատանեկան Միության շուրջ 50 մասնակից հուլիսի 20-ին ուղեւորվեց դեպի Հայաստան, որտեղ անցկացվելու է «Պատանեկան Միության» հնգօրյա ճամբար:

Միության հաղորդագրության համաձայն, ճամբարի ընթացքում ծրագրված են բազմաթիվ ժամանցային եւ կրթական միջոցառումներ: Երեխաները կայցելեն Գառնի, Գեղարդ, Էջմիածնի Մայր տաճար եւ թանգարան, Տաթեւի վանք, Սարդարապատ, Սեւանի լիճ եւ այլն: Երեխաների մի մասը առաջին անգամ կհայտնվեն իրենց պատմական հայրենքում:

«Խոսքերով չեմ կարող փոխանցել ուրախությունս: Առաջին անգամն է, որ լինելու եմ Հայաստանում: Շատ եմ լսել Հայաստանի մասին, գրքեր եմ կարդացել, ֆիլմեր դիտել… Համայնքում Հայաստանի մասին երգեր էինք սովորում… Իսկ այժմ մի քանի ժամից ես կտեսնեմ այն վայրը, որի մասին երգում էի ու երազում: Կտեսնեմ Արարատը.. Շատ ուրախ եմ», – «Միության» հետ զրույցում ասում է «Պատանեկան միության» անդամ Ալլան:

«Շատ ուրախ եմ, որ երեխաս ունի իր հայրենիքը տեսնելու հնարավորություն: Արդեն երկու ամիս է նա խոսում է ճամբարի մասին: Սպասում է անհամբեր… Ընտանիքի անդամներս վախենում ենք պատկերացնել, թե ինչքան կխոսի եւ կպատմի տուն վերադառնալուց հետո», – ասում է միության անդամներից մեկի մայրը՝ Մարինեն եւ ավելացնում. «Առաջին անգամ համայնք հաճախելուց անմիջապես հետո նա սկսեց երգել մեր ազգային երգերը, նրան նույնիսկ պարել են սովորացրել: Ընտանիքի անդամներս նրա հետ սկսել ենք սովորել հայոց պատմությունը»:

«Համայնքի Պատանեկան Միությունն այսօր միավորում է 150-ից ավելի հայ պատանու: Երեխաների մեծամասը 14-16 տարեկան է: Շատ կարեւոր է, որ այս տարիքում երեխային զարգանալու համար ճիշտ ուղղություն տրվի, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր, բարոյա-էթիկական:  Մեր ողջ գործունեությունը ուղղված է դեպի հայ երիտասարդների հոգեւոր եւ ֆիզիկական զարգացումը: Ճամբարը 2012-13թթ. եզրափակիչ միջոցառումն է: Ճամբարը լինելու է 5 օր` հուլիսի 20-24-ը», – ասաց «Վրաստանի Հայ Համայնք»-ի խորհրդի անդամ եւ «Պատանեկան Միության» ղեկավար Սլավա Մեժդոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031