Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անչափահասները փորձել են առեւանգել անչափահասին

Հուլիս 20,2013 18:14

Ապարան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 22-ին քննվելու է ՀՀ քաղաքացիներ Ջոնիկ եւ Նարեկ Հովհաննիսյանների եւ Գեղամ Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Դատական տեղեկատվական համակարգը տարածել է մեղադրական եզրակացությունը, համաձայկն որի երեք տղա  2013թ մարտի 16-ին, նախնական համաձայնության գալով եւ հաստատապես իմանալով,որ Հայկուշ Մելոյանը անչափահաս է, առեւանգելու միջոցով նրա հետ Ջոնիկ Հովհաննիսյանի ամուսնանալու նպատակով, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են Ս. Գրիգորյանի վարած տաքսի ավտոմեքենան եւ փորձել առեւանգել, սակայն ճանապարհին հայտնաբերվել եւ ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկվել:

Անչափահասները նախկինում դատված չեն եղել: Հիմա նրանք հսկողության են վերցվել` մինչ դատավճիռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031