Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ. Մտահոգված ենք Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճով

Հուլիս 20,2013 17:15

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը արտահայտում է իր խորին մտահոգությունը Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ: Այդ երեւույթը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ, իրականում պայմանավորված է ազատ մրցակցության բացակայությամբ եւ այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար գերշահույթ ապահովելու մտադրությամբ ու նպաստում է սոցիալական ճգնաժամի խորացմանը եւ բնակչության, հատկապես նրա անապահով շերտի հետագա սնանկացմանը: Հանրային տրանսպորտի բնականոն եւ քաղաքացու շահերից բխող գործառնությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հետ մեկտեղ, գտնվում է պետության առաջնային պարտավորությունների շրջանակում:

Անհրաժեշտ ենք համարում անհապաղ լուծում տալ այդ խնդրին` ստեղծելով   իրապես ազատ մրցակցային պայմաններ, որը կվերացնի անհամաչափ ու չհիմնավորված գնաճը եւ կբերի լավագույն գնային առաջարկի: Այլապես մեր քաղաքացին հերթական անգամ կվճարի կառավարման բոլոր թերացումների եւ ոչ կոմպետենտ տնտեսվարման հետեւանքով առաջացած բացթողումների համար, ինչը ոտնահարում է ՀՀ քաղաքացու` արժանապատիվ կյանք վարելու սահմանադրական իրավունքը։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե արդեն Ազատ դեմոկրատներն են անհանգստացած,ուրեմն բանը՝ բուրդ է: Թե՛ երկրի անձնուրաց
    բարգավաճողները, այսինքն՝ այլմոլորակայինները, այսինքն՝ այլընտրանքայինները պետք է ձայն
    բարձրացնեն , կամ էլ օեկ-ը՝ կեղծ Նժդեհականներից կախված ներքին օրգանը:
    Անառակաբարո բարքերը Հայաստանցիները ընդունեցին առանց կռիվ տալու, միայն տրտնջում են և
    բողոքում, որ իրենցից ոչինչ չի կախված:
    Կադացեք Բուզանդիայի կործանումը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031