«Հանուն իմ Մեղրիի փրկության» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Մեր համախոհներին.
Մեղրին կանգնած է մահացու վտանգի առջեւ՝ ծավալված համատարած ընդերքշահագործման պատճառով:
Կարդացեք նաև
Նախաձեռնության նպատակը Մեղրիի փրկությունն է:
Մեղրու տարածաշրջանում այժմ շահագործվում է Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պզինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի, Այգեձորի պղինձ-մոլիբդենի, Թխկուտի եւ կենտրոնական տեղամասեր հանաքավայրերը:
Երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին-Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք եւ Կալեր գյուղերի շրջակայքի տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետսաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի եւ Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերեւակումներում:
Վտանգված են խմելու ու ոռոգման ջրերը: Ընդերքշահագործումը սկսել են հենց այն վայրերից, որոնք Մեղրիի գոյության համար ունեն կենսական նշանակություն:
Հազարամյակներ ի վեր արտաքին թշնամուն դիմագրավելուց հետո, այսօր հայտնվել ենք թիկունքից ներքին թշնամու դավադիր հարվածի ներքո:
Մենք միավորման ու համատեղ պայքարի կոչ ենք անում բոլորին ովքեր գիտակցում են Մեղրու նշանակությունը Հայաստանի համար: Գիշատիչ, հայատյաց հրեշը երեկ Մելիք գյուղի վրա էր հարձակում գործել, այսօր` Մեղրիի, վաղն էլ՝ ողջ Հայաստանի:
Միավորվե´նք հանուն Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրիի փրկության:
Սյունիքում դուք ՇԱՏ եք թերագնահատում ձեր ՝ (շարքային) սյունեցիներիդ, հավաքական (ներ)ուժը: Մեծ սխալ: Անգամ մի փոքրիկ ստորագրահավաքը ՄԵԾ քաղաքական արդյունքներ/հետևանքներ կարող է ունենալ: