Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելել է Տաշիրի տարածաշրջանի Դաշտադեմ գյուղ:
Գյուղում շուրջ 20 տարի որեւէ ծրագիր չի իրականացվել: Համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, 10 աշակերտ ունեցող դպրոցը վթարային շենքում է, մանկապարտեզ չի գործում, գյուղապետարանի շենքն անբարեկարգ է: 130 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է:
Մարզպետարանից տեղեկացանք, որ համայնքի ղեկավար Մարինե Խռոյանը՝ որպես գյուղապետարան, առանձնացրել է սեփական տան մեկ սենյակը: Նույնատիպ խնդիրներն կան նաեւ Պաղաղբյուր համայնքում: Բնակիչների դժգոհության հիմնական պատճառը գյուղամիջյան եւ համայնք տանող ճանապարհներն են:
140 բնակիչ ունեցող հարեւան Ձյունաշող համայնքը եւս զերծ չէ խնդիրներից, սակայն այստեղ կարեւոր ծրագիր է իրականացվել պետական աջակցությամբ: Պետբյուջեից 14 միլիոն դրամ է ներդրվել նախկին ակումբի կիսաքանդ շենքը բարեկարգ դարձնելու համար, որը կծառայի իբրեւ համայնքային կետրոն: Այստեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների սրահը, նույն հարկի տակ կգործի նաեւ փոստային ծառայությունը: Մարզի ղեկավարը մասնակցել է համայքնային կենտրոնի բացման արարողությանը:
Այս ամենը,՝ ,,Դեպի Ավելի Ապահով Հայաստան,,-ում, 21-րդ դարում: Յուրաքանչյուր օֆշորագետի
գողանը կարող է տասը և ավելի գյուղ բարեկարգել, որ գյուղացիները չփախնեն Ռուսաստանները:
Ահա այսօրվա Նժդեհի անվան տակ քողարկված հրեշների պատկերները: