Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան Հայրապետական Թեմ. «Արարատ» միության ակցիան սադրանքի է նման (տեսանյութ)

Հուլիս 20,2013 16:22

Տեղեկացրել ենք, որ այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մատույցներում հավաքվել են թեմի երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են Տեր Հակոբի վերադարձը իր նախկին աշխատանքին, քանի որ ըստ նրանց, տեղափոխման արդյունքում երիտասարդական միության նվագախմբի, երգչախմբի եւ պարի խմբի գործունեությունը վտանգված է:

Այս առիթով Արարատյան Հայրապետական թեմը տեղեկացնում է, որ «Արարատ» միության անդամները նախօրեին հանդիպել էին Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանին: Նրանց հաղորդվել էր, տեղափոխումը կատարվել է Սբ․ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամների՝ հունիսի 25-ի դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով ծխական խորհրդի, հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանի եւ Տ․ Հակոբ քահանա Խաչատրյանի հարաբերություններում ստեղծված անառողջ մթնոլորտը, որը մի քանի տարվա պատմություն ունի, իսկ այժմ հասել է առավելագույն սրվածության:

Սրբազան Հայրը բացատրել է, որ, չնայած առանց քննարկման որոշում կայացնելու իր իրավասությանը, Տ․ Հակոբի հետ քննարկել է խնդիրը եւ տեղափոխման համաձայնություն ստացել: Քահանան տեղափոխվել է սեփական դիմումի համաձայն:

Սրբազան Հորից ջերմ տրամադրությամբ բաժանվելուց հետո, կարծես ուղղորդություն ստանալով, «Արարատ»-ի մի քանի անդամներ որոշել էին կրկին վերադառնալ սադրիչ գործողություններին, որոնք անհասկանալի են՝ իրենց ընձեռնված առավել լայն հնարավորությունների, ինչպես նաեւ Տ․ Հակոբ քահանա Խաչատրյանի արտահայտած դիրքորոշման համատեքստում:

Այս ամենը առավել նման է որոշակի տրամադրություններ ստեղծելուն միտված սադրանքի: Միության բոլոր անդամները չէ, որ տեղյակ էին Սրբազան հոր հետ ունեցած՝ մի խումբ անդամների հանդիպման մանրամասներին եւ ակցիային էին եկել ամբողջովին ապատեղեկացված: Տեր Հակոբը առաջվա նման շարունակելու է երիտասարդական կառույցների հոգեւոր հովվի իր աշխատանքը՝ համակարգելով Թեմի բոլոր ծխական երիտասարդական կառույցների գործունեությունը:

 

Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոռ says:

    ..ես չեմ ճանաչում հավաքված մարդկանց, ոչ էլ տեղափոխված քահանաին, ուստի չեմ կարող նրանց անկեղծ լինել- չլինելը երաշխավորել, բայց հարգելի ՛՛ինտեռվյու տվող՛՛ քահանա, խոսելուց մի մոռացեք , որ խոսքը գնում է Նավասարդ Կճոյանի մասին, իսկ այդ անուն ազգանունը արդեն վաղուց շատերի մոտ շատ բաների հետ է ասոցացվում: Եվ .կամ ինչ հակաեկեղեցական բաներից եք խոսում , երբ շատ եկեղեցականների վարքն ու բարքը ինքնին հակասում ա եկեղեցուն…իսկ ՛՛Բենթլի՛՛ քշելը կամ ՛՛օլիգարխիկ՛՛ ապրելակերպը հակաեկեղեցական չէ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031