Տեղեկացրել ենք, որ YouTube-ում հայտնվել է մի տեսանյութ, ուր երեւում է, որ անհայտ քաղաքացի խոչընդոտում է տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների գործողությունները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով:
Shamshyan.com-ը այս առթիվ նկատում է, որ ըստ չճշտված տվյալների՝ այդ քաղաքացին Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանն է, ով իր մեքենան կայանել էր չթույլատրված վայրում՝ հանրային տրանսպորտի համար նախատեսված կանգառում՝ խախտելով օրենքը: Նշված Lexus մակնիշի 99 MN 799 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 4-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Արմեն Համբարձումյանի անվամբ: