Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում որոշել են խնայել, չեն բացառվում կրճատումները

Հուլիս 20,2013 15:37

Նվազագույն աշխատավարձի շեմի բաձրացումը, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը Վանաձորին ստիպել է վերանայել կառավարման մեթոդներն ու բյուջեի ծախսերի նկատմամբ մոտեցումները:

Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ քաղաքապետի աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվել է, որ քաղաքի թիվ մեկ խնդիրը քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման հետեւանքով քաղաքի փողոցների վիճակն է, որոնց ասֆալտապատումը, թեեւ ուշացումով , բայց արդեն իսկ սկսվել է: Ասֆալտապատումն իրականացնող «Դարոժնիկ» ՍՊԸ-ն գրավոր կտեղեկացվի, որ սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանը պլանավորում է  ավարտել փողոցների եւ անցումների նշագծման աշխատանքները:

Նախնական հաշվարկներով , միայն աշխատավարձի նվազագույն  շեմի բարձրացման պարագայում մինչեւ տարեվերջ քաղաքի բյուջեին անհրաժեշտ կլինի շուրջ 40 մլն դրամ: Վանաձորի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր ենթակա կառույցները պարտավորված կլինեն անցնել խիստ խնայողությունների ռեժիմով աշխատաոճի, իսկ քաղաքապետարանի եւ նրան ենթակա հիմնարկներում անհրաժեշտ կլինի մեկ անգամ եւս վերանայել վարչարարությունը եւ բացահայտել աշխատանքային թերծանրաբեռնվածությամբ աշխատակիցներին: Հնարավոր է, որ անգամ անխուսափելի լինեն  հաստիքային կրճատումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031