Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմավորվել է «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպությունը

Հուլիս 20,2013 15:03

«Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է` Երեւանի քաղաքացիներին ծառայելու եւ մայրաքաղաքի ծաղկունքին նպաստ բերելու նպատակով:

Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, հասարակական կազմակերպության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության եւ հայրենասիրության գաղափարները: Հասարակական կազմակերպությունը գտնում է, որ Երեւան քաղաքի առջեւ ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն Երեւանի քաղաքացիների վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների եւ քաղաքական ուժերի համախմբման եւ համագործակցության պարագայում: Առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը նպատակաուղղում է «երեւանցու միջոցով եւ երեւանցու համար» կարգախոսի իրականացմանը: «Մայարաքաղաքը Յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպությունը նպաստելու է մայրաքաղաքում ժողովրդավարական կարգերի ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, քաղաքացու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը: «Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպությունը կենտրոնամետ հասարակական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության եւ ողջամտության վրա: Մերժելով ծայրահեղականությունը, քաղաքական արկածախնդրությունն ու դոգմատիզմը` հասարակական կազմակերպությունը ձգտում է առարկայական եւ հիմնավոր կերպով լուծել հասարակության առջեւ ծառացած հիմնախնդիրները: Հասարակական կազմակերպությունը համոզված է, որ հասարակության զարգացման կարեւորագույն երաշխիքը բարոյական եւ հոգեւոր արժեքային համակարգի առկայությունն է: Ժողովրդավարությանը եւ ազատականությանը դավանելու, արժեքային նոր համակարգի ձեւավորմանը նպաստելու ձգտումով հանդերձ` հասարակական կազմակերպությունը ազգային եւ ավանդական արժեքների պահպանման կողմնակից է` արժեքային այդ համակարգում կարեւորելով ընտանիքը, եկեղեցին եւ պետականությունը:

Կազմակերպության նախագահի կամ անդամների անուններ չեն նշվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031