Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է ողբերգության եւ քննվող գործի որեւէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը

Հուլիս 20,2013 14:54

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ:

ՀՀ արտգործնախարարության տեղեկացմամբ, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող  մի շարք հարցերին, նաեւ

Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած եւ մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը: Դեսպանը հույս է հայտնել, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն եւ տառին համապատասխան:  Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

Երկուստեք ընդգծվել է  ողբերգության եւ քննվող գործի որեւէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hasmik says:

    եթե իրավունքները հարգվում են ինչու է կանացի խալաթով???????

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031