Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախնական որոշմամբ հունվարին ՄԱԿ-ի Եվրոպական կառույցները կտեղափոխվեն Ստամբուլ

Հուլիս 20,2013 14:28

«Թուրքիան մեծ գումարներ է վճարել տեղափոխման համար եւ նախնական որոշմամբ հունվարին ՄԱԿ-ի Եվրոպական կառույցները կտեղափոխվեն Թուրքիա»,-այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների Թուրքիա տեղափոխմանն անդրադառնալով ասաց  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ բանախոսի,  եթե առաջին անգամ  իրենք նամակն  ուղարկել էին տասնվեց կազմակերպության անունից, ապա այսօր երկրորդ նամակն ուղարկվել է քսաներկու կառույցների անունից, ստորագրվելով որպես Հ/Կ-ների դաշինք. «Մենք հստակ համոզված ենք, որ հայկական պատվիրակությունը չի կարող աշխատել Թուրքիայում տեղաբաշխված ՄԱԿ-ի կառույցների հետ, ուր հայերը մեծամասամբ ընկալվում են որպես թշնամի, իսկ հայկական պատմական եւ մշակութային  ժառանգությունը հետեւողականորեն ոչնչացվում է»,-ասաց տիկին Դանիելյանը, հավելելով, որ իրենց ստացած տեղեկության մեր ղեկավարները եւս դժգոհել եւն. «Մեզ բանավոր  հասել է, որ մենք չենք աշխատի Ստամբուլի հետ եւ բոլոր աշխատանքները կտարվեն Նյու Յորքի հետ, սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ»,-ասաց նա:

«Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սվետլաննա Ասլանյանն էլ հավելեց, որ եթե ՄԱԿ-ի կենտրոն դառնա Ստամբուլը, ապա Թուրքիայի ազդեցությունը կմեծանա եւ իրենց նպատակն է հայկական բողոքին ավելացնել այլ երկրներից Հ/Կ-ների:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ եթե սկզբունքորեն ՄԱԿ-ը փոխել է իր առաքելությունը, որը չի բարձրաձայնվում փաստաթղթերով. «ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները իրավահավասար են եւ եթե ՄԱԿ-ը սկզբում իր գրասենյակների համար ընտրում է ոչ հավակնոտ երկրներ, կայսերական եւ քաղաքկան մեծ ուժ ունեցող, սա եւս նպաստում էր ՄԱԿ-ի այդ գաղափարի ընդհանուր համաձայնեցմանը:  Մեր խորին համոզմամբ սկզբունքորեն ՄԱԿ-ը փոխել է իր դիրքորոշումը ազգերի եւ պետությունների հավասարությունից դեպի կայսրությունների եւ ազդեցիկ դերակատարների կառույցի, իմանանք վերջապես, որ մենք էլ համապատասխան կերպով կողմնորոշվենք թե’ ՄԱԿ-ի հետ կապված ծրագրերում, թե’ մեր երկրի հնարավորությունների շուրջ»,-ասաց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031