Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ արձագանքը` առաջիկա օրերին

Հուլիս 20,2013 14:22

Տեղեկացրել ենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մատույցներում հավաքվել են թեմի երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են Տեր Հակոբի վերադարձը իր նախկին աշխատանքին, քանի որ ըստ նրանց, տեղափոխման արդյունքում երիտասարդական միության նվագախմբի, երգչախմբի եւ պարի խմբի գործունեությունը վտանգված է: 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել  միջադեպ: Արարատ» երիտասարդաց  միության անդամները  Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպելսակայն, խոչընդոտվել  է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել  է, որ  իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում  Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադեւոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել եւ պատռել նրա հագուստը:

Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքերով, իրենք դիմել են  միջադեպից հետո այնտեղ  գտնվող  ոստիկաններին, սական վերջիններիս  կողմից միջոցներ  չեն ձեռնարկվել:  

Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը  դիմում է  ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ եւ  առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031