Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՀԷԿ-ի խողովակը պայթել է, ջուրը ողողել է գյուղացիների ցանքատարածքները

Հուլիս 20,2013 14:09

Գավառի Օրհուս կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ի երեկոյան 18:00-ի սահմաններում, Արգիճի գետի վերին հոսանքներում ՓՀԷԿ-ի խողովակները, չդիմանալով ջրի բարձր ճնշմանը, պայթել են եւ ողողել գյուղացիների ցանքատարածքները: Չնայած գյուղացիների բազմաթիվ հեռախոսազանգերին ու ՓՀԷԿ- ի աշխատակիցներին գտնելու փորձերին, ՓՀԷԿ-ի ներկայացուցիչներն այդպես էլ չեն ներկայացել ու ոչ էլ պատասխանել են հեռախոսազանգերին: Գյուղացիներն անելանելի վիճակում են:

Նրանք մտավախություն ունեն, որ վթարները կարող են կրկնվել առավել վտանգավոր տեղամասերում, որտեղ կարող են բնակելի տներ կամ շենքեր լինել: Գյուղացիները վստահ են, որ բնությունն է ընդվզում, քանի որ ՓՀԷԿ-ի գործարկման փորձերը մեկնարկել են առանց ջրօգտագործման թույլտվության՝ հաշվի չի առնվել, որ սա Արգիճի գետն է ու «ջուրն իր ճամփան կգտնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031