Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անի Ավագյան. «Մեր մշակույթով ավելի շատ հետաքրքրված են եվրոպացիները»

Հուլիս 20,2013 13:57

«Հայաստանում կա հարյուր քսան թանգարան, որոնցից երեսուն-քառասունը մայրաքաղաքում, մյուսները մարզերում: Ազգային պատկերասրահում 2010թ.-ից սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնելով երեք ուղղությամբ, հետազոտել ենք, թե մեր ցուցահանդեսների այցելությունները, մեր թանգարանների այցելուներին, ինչպես նաեւ հարցումներ ենք անցկացրել դրսում: Հարցումների արդյունքում ամենից շատ այցելություն գրանցած առաջին հինգ թանգարանները եղել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Թումանյանի թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոցը, Մատենադարանը եւ Փարաջանովի թանգարանը»,-այսօր այս մասին  «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց  ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը:

Նրա խոսքով` մեր մշակույթով հետաքրքրված են եվրոպացիները, որոնք այցելում են Մատենադարան, Պատմության  եւ Փարաջանովի թանգարաններ, ինչպես նաեւ Գառնու տաճար:

Ըստ Ավագյանի` մենք ունենք մշակութային ժառանգություններ, որոնք «բրենդային» են, օրինակ ձեռագրերը:  «Մեր թանգարանները պատկանում են տարբեր գերատեսչությունների եւ մեր կողմից ստեղծվող տեղեկագրքում համատեղվելու են բոլոր տիպի թանգարանները, տեղեկագիրքը հավանաբար լույս կտեսնի  հաջորդ տարի»,-ասաց նա, հավելելով, որ ի տարբերություն մեր հարեւանների, մեր շատ թանգարաններ չունեն անգամ բուկլետներ:

Ավագյանի խոսքով` խնդիրներ շատ կան սկսած շենքային պայմաններից մինչեւ աշխատակազմ, սակայն աշխատանքներ, քննարկումներ  տարվում են. «Առհասարակ խնդիրները շատ-շատ են: Մենք աշխատում ենք Մշակույթի նախարարության հետ, քանի որ թանգարանների վերաբերյալ չկա օրենք: Եթե ես գնում եմ արտերկիր սեմինարների, ես ոչինչ չունեմ  ինձ հետ տանելու, ցույց տալու, ինչ էլ, որ կա մասնավոր են, մինչդեռ մեր հարեւանները պետական մակարդակով յուրացնում են այն ամենը, ինչ մեր նախնիներից մեզ է փոխանցվել»,-ասաց նա:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031