Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մատույցներում հավաքվել են թեմի երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են Տեր Հակոբի վերադարձը իր նախկին աշխատանքին, քանի որ ըստ նրանց, տեղափոխման արդյունքում երիտասարդական միության նվագախմբի, երգչախմբի եւ պարի խմբի գործունեությունը վտանգված է: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ոչ թե ազատվել է հոգեւոր սպասավորությունից, ոչ թե կարգալույծ է արվել, այլ տեղափոխվել է Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցի:
Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին: Ըստ շրջանառվող լուրերի, պատճառը հուլիսի 7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»:
Տեր Հակոբը տեղյակ է բողոքի ակցիային եւ խնդրել է նման բաներ չանել:
Կարդացեք նաև
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ