«Տրանսպորտի սակագների բարձրացումը բողոքի մեծ ալիք առաջացրեց ուսանողության շրջանում: Երկուշաբթի օրը կեսբողոք, կեսառաջարկով մենք քաղաքապետարանի մոտ ակցիա կկազմակերպենք, որպեսզի ուսանողները 100 դրամով երթեւեկեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Կարեն Սիրունյանը:
Նրա խոսքով, իրենք չեն որդեգրի կոշտ պայքարի միջոցը, բայց ուսանողությունն անպայման կարտահայտի իր բողոքի ձայնը:
Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտորի ուսանողության գծով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանի պնդմամբ ուսանողության հոգսերը բազմազան են. «Թանկացումն անհասկանալի է, ուսումնասիրությունները պետք է շարունակել, նման թանկացումներ պետք չեն: Սոցիալապես անապահով խավից ուսանողներ շատ ունենք»:
«Ուսանողներին սպասարկել 100 դրամով» նախաձեռնության անդամ Զոհրաբ Հովհաննիսյանի խոսքով, ակցիային մասնակցում են ոչ միայն ուսանողները այլեւ շրջանավարտները. «Կազմակերպության անդամները բուռն բողոք ծավալեցին, վարձերի ու տրանսպորտի թանկացումն ահավոր խնդիր է: Այսօր ուսանողը վճարունակ չէ, շատերը մտածում են այլեւս չշարունակել ուսումը: Ուսանողությունը պետական գերատեսչություններին կտա իր պահանջները եւ առաջարկները: Անհիմն է միկրոավտոբուսների թանկացումը»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ