Մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպվել է «Երեւանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ թատերականացված մանկական համարներով ուղեկցվող հանդիսավոր բացման արարողությանը հաջորդել է մայրաքաղաքում գործող ջրային մարզաձեւերի հավաքականների ցուցադրական ելույթները: Լողի, ջրացատկի, ջրագնդակի, սինքրոն լողի եւ վինդսերֆինգի հավաքականների սաներն իրենց ելույթներով ներկաներին ցուցադրել են իրենց հմտությունները: Ցուցադրական ելույթների ընթացքում հանդիսատեսին ողջունել են նաեւ երգի եւ պարային սիրված խմբեր, ինչպես նաեւ «Ջրաշխարհ» համալիրի փրկարարները:
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա ավանդական ու իր հերթին կնպաստի նաեւ ջրային մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը: